Բացել լրահոսը Փակել լրահոսը
517410922_734342782469840_2912753314600097706_n
A A
Մշակույթ

Կապան Ֆեստի հինգերորդ օրը բացվեց երաժշտական անակնկալով և ջազային փայլով

Փառատոնի հինգերորդ օրը մեկնարկեց դեռ նախորդ երեկոյան խոստացված անակնկալով։ Բեմում էին փառատոնի բարեկամ սլովակ երաժիշտները և «Կապան ֆեստ» ակադեմիայի երիտասարդ տաղանդները՝ Զոլթան Գայլասի գլխավորությամբ։ Նրանց յուրօրինակ երաժշտական կատարումներով էլ բացվեց համերգային ծրագրի առաջին մասը։
🎹Այնուհետև, Մարիան Պետրեսկույի և ընկերներ՝ Հարութ Հարությունյանի, Նիկողայոս Վարդանյանի ելույթների շնորհիվ բեմը վերափոխվեց և լցվեց կատաղի ջազի հնչյուններով, որոնց վարակիչ էներգիան անմիջապես փոխանցվեց ողջ դահլիճին՝ ստեղծելով անմոռանալի երաժշտական մթնոլորտ։
Կապանցի հանդիսատեսը անթաքույց հիացմունքով ընդունեց երաժիշտներին և երկար ծափահարություններով մի քանի անգամ բեմ վերադարձրեց նրանց։