Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄԷ՝ հանդիպելու Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով

մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: