Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդությանը (տեսանյութ)

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանն Ազգային ժողովում չէ, Քննչական կոմիտեի դիմաց է և «պատրաստվում է հանձնվել»: