Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քրեական ենթամշակույթը և արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը. պատճառ և հետևանք. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հուլիսի 8-ին, ժամը 15։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քրեական ենթամշակույթը և արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը. պատճառ և հետևանք» թեմայով։ Բանախոսներ՝ Արտակ Կիրակոսյան՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար Աղասի Թադևոսյան՝ մշակութային մարդաբան 2020 թ․ ընդունված «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին» օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր պատկանում են քրեական ենթամշակույթին կամ տարածում են դրա արժեքները։ Ի՞նչ հաջողություններ է արձանագրել ՀՀ կառավարությունը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում: Եթե քրեական ենթամշակույթը մերժելի է, ինչու՞ է քրեական ենթամշակույթին հատուկ բառամթերքն ու վարվելաձևը երբեմն կիրառվում ՀՀ ԱԺ-ում: Որքանո՞վ է արդարադատության համակարգի դեմ անվստահության ցածր մակարդակը նպաստում քրեական ենթամշակույթի կենսունակությանը: Այս և այլ կարևոր հարցերի կանդրադառնանք քննարկման ընթացքում։