Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԷՑ-ում խուզարկությունն ավարտվում է, ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտնաբերվել. Ղազինյան (տեսանյութ)

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունում անցկացված խուզարկության ընթացքում իրավապահները որևէ ապացույց կամ օրենքով արգելված իր չեն հայտնաբերել։

«Ոչ մի բան չի հայտնաբերվել, չէր էլ կարող հայտնաբերվել, որովհետեւ չկա այդպիսի բան», – նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ խուզարկությունը մոտենում է ավարտին։

Նրա խոսքով, քննչական գործողությունները մեկնարկել են Նարեկ Կարապետյանի՝ ՀԷՑ գալուց հետո, և խուզարկություն իրականացվել է միայն վերջինիս աշխատասենյակում։ «Տնօրենների խորհրդի նախագահը ամենօրյա կառավարում չի իրականացնում, այնպես որ աշխատասենյակը շատ լուրջ կահավորված չէր։ Ոչինչ չեն վերցրել», – ասաց Ղազինյանը։

Հարցին՝ արդյոք ՀԷՑ-ից իրավապահները դատարկ ձեռքերո՞վ են դուրս եկել, Ղազինյանը պատասխանեց. «Այս պահին դատարկ ձեռքերով էին»։

Նա նաև նշեց, որ իրեն հայտնի չէ՝ ՀԷՑ-ի որևէ աշխատակից ձերբակալված է, թե ոչ, և շեշտեց, որ Նարեկ Կարապետյանն ունի բարձր տրամադրություն։ «Եթե վախեցնելու խնդիր կա, իզուր ջանքեր են։ Ինքն իր խոսքը դեռեւս կասի», – հավելեց նա։

Ըստ Ղազինյանի՝ առաջիկայում ՀԷՑ-ի աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, թույլ կտրվի վերադառնալ աշխատանքի