Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հավաքից հետո հասկացանք, որ սաստկանալու են. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ դուրս եկավ ընկերության գլխամասային շենքից՝ ընդունելով աշխատակիցների ծափահարությունները։

Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ առավոտյան խուզարկություն է իրականացվել իր բնակարանում, իսկ հետո՝ նաև աշխատասենյակում։ «Աշխատասենյակում առգրավվել են 37 աշխատանքային փաստաթուղթ։ Ինչից ուզում են՝ կարող են խոսել, բայց մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորված գործընթաց է։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց փորձում են զանգվածային ճնշումների դիմել», – նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ձերբակալությունն ու կալանավորումը վախեցնող չեն․ «Դա ավելի մեծ պատիվ է։ Միշտ գալիս են պահեր, երբ պետք է գնաս ալիքին դեմ, որ հետո գլուխդ բարձր ապրես»։

Կարապետյանը նշեց, որ խուզարկությունների շրջանակը մեծ է, բայց վստահ չէ՝ արդյոք բոլոր 51 ընկերությունները պատկանում են «Տաշիր» խմբին։ Նրա խոսքով, շատերը կարող են ուղղակի ենթարկվել քաղաքական ճնշման՝ անկախ խմբի հետ կապից։

Անդրադառնալով ՀԷՑ-ի վերջին հանրահավաքին՝ Կարապետյանն ասաց․ «Եթե այդ հանրահավաքը բազմամարդ չլիներ, հնարավոր է՝ նման բռնաճնշումների չհանդիպեինք։ Բայց երբ տեսան տասնյակ հազարավոր մարդկանց, հասկացան, որ ճնշումները պետք է սաստկացվեն»։