A
A
Թե ինչ են փնտրում, շատ բարդ է ասել. առգրավվել է երկու գլխարկ. Արամ Վարդեւանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ իրավական ահաբեկչություն է։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի գրասենյակում և խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող խուզարկությունները չեն համապատասխանում համաչափության և իրավաչափության սկզբունքներին։
«Հուլիսի 4-ի հանրահավաքը մեծ էր, և դա է իրական պատճառը։ Իրավապահների գործողությունները կաթվածահար են արել ՀԷՑ-ի ֆինանսական բլոկի աշխատանքը», – ասել է փաստաբանը՝ հավելելով, որ առգրավված «վտանգավոր» առարկաները երկու գլխարկ են։
Վարդևանյանը նաև ընդգծել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախաձեռնությունը հակասահմանադրական է և ենթակա է իրավական բողոքարկման ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային դատարաններում։