Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկնհայտ է, որ Բագրատ Գալստանյանն («Սրբազան պայքար» շարժման առաջնորդ - խմբ.) արդեն չէր կարողանում միտինգ կազմակերպել, և դա փաստ է: Հիմա ասում են, որ դա միտինգի կազմակերպում է, այլ ոչ թե ահաբեկչություն: Ակնհայտ է լինելու նաև, որ եթե դուք կարդաք այդ 77-էջանոց տեքստը, կտեսնեք, որ խոսքը միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու, մարդկանց հրավիրելու, կազմակերպչական գործ անելու համար երբևէ որևիցե մեկը մտահոգություն ունեցե՞լ է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են ու պատրաստ են ամեն ինչ ասել, նաև ասում են՝ ձայնագրությունները նաև մոնտաժված են: Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Բագրատ Գալստանյանը և ընդդիմությունն այլևս սպառել էին որևէ քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելը:
Մանրամասները՝ տեսանյութում։