Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում ադրբեջանցիների ձերբակալությունները շարունակվում են

Քաղաքականություն

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդը և նրա որդին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։

«Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, ձերբակալվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցները հաղորդում են նաև Վորոնեժում ադրբեջանցի մեծահարուստ գործարար Յուսիֆ Խալիլովի ձերբակալության մասին։ 

Ըստ տեղեկությունների՝ Խալիլովը Վորոնեժի շրջանի ադրբեջանցիների մեջ մեծ հեղինակություն է վայելում և տարածաշրջանի ամենամեծ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերն է։