Վերջին 3 տարում առաջին անգամ Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ գրեթե երեք տարվա դադարից հետո։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցն կայացել է
🔹 Երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կապված Իրանի և Իսրայելի միջև առճակատման և ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային օբյեկտների դեմ հարվածների համատեքստում։
🔹 Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հատուկ պատասխանատվությունը համաշխարհային և տարածաշրջանային խաղաղության պահպանման, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի պահպանման գործում։ Այս կապակցությամբ շեշտվել է Իրանի՝ խաղաղ ատոմ զարգացնելու օրինական իրավունքի հարգման և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ՝ ՉՏԱ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման շարունակման կարևորությունը։
🔹 Կողմերը հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի և Մերձավոր Արևելքում առկա հակասությունների լուծման համար բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցների կիրառման օգտին։ Հանդիպումը պայմանավորվածությամբ շարունակելու են կապերը՝ հնարավոր դիրքորոշումների համադրման նպատակով։
🔹 Քննարկելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունն արևմտյան երկրների քաղաքականության ուղիղ հետևանքն է, որոնք երկար տարիներ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, Ուկրաինայում ստեղծել են հակառուսական հենակետ, խրախուսել ռուսախոս բնակչության իրավունքների խախտումները և այժմ ձգձգում են ռազմական գործողությունները՝ Կիևի ռեժիմին զենք տրամադրելով։
🔹 Խաղաղ կարգավորման հեռանկարների մասին խոսելիս՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ ցանկացած համաձայնություն պետք է լինի համապարփակ և երկարաժամկետ, անդրադառնա ուկրաինական ճգնաժամի պատճառներին և հաշվի առնի ստեղծված նոր տարածքային իրողությունները։
🔹 Պուտին-Մակրոն հեռախոսազրույցն ունեցել է բովանդակային բնույթ։