Բացել լրահոսը Փակել լրահոսը
փակ ճանապարհ
A A
Պաշտոնական

Երթևեկության նոր փոփոխություններ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում՝ հուլիսի 3-ից

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն