Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լավրովը մեկնաբանել է արքեպիսկոպոսի ձերբակալության հետ կապված իրավիճակը Հայաստանում (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։

«Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այն չարդարացված հարձակումների ենթարկվի առանց որևէ լուրջ հիմքի»,- ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը։

«Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա»,- ընդգծել Է ՌԴ արտգործնախարարը: