Բացել լրահոսը Փակել լրահոսը
513613289_1047271204194733_4364235398407076646_n
A A
Պաշտոնական

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը կմատուցվի Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն, հայտնում են Մայր Աթոռից։