A
A
Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ դատարանը 24 ժամվա ընթացքում կորոշի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը»,- այս մասին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի»,- հայտնել է նա՝ նշելով, որ դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։