A
A
Էրդողանը Թուրքիայում Փաշինյանի առջև չի դրել ադրբեջանցիների վերադարձի հարց․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ մտցնել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հարցը։
Վահան Կոստանյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողներից մեկը փոխնախարարին հարցրել է՝ արդյոք համապատասխանում են իրականությանն այն տեղեկությունները, թե Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ բերել ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հարցը։
«Դա չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Վահան Կոստանյանը։