Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ ՀԷՑ-ը մասնավորեցվեց․ Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

«Երբ տեսնում ես, որ 30 տարի մշտապես գործընթացներին սպասարկող մարդիկ՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը գալիս են առաջին պլան, սա նշանակում է, որ կրակվում է վերջին փամփուշտը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձություններին։

Քաղաքագետը ենթադրում է, որ ընդդիմությունն ամռանն ինչ-որ գործողությունների պլան է մշակել հավանաբար այն պատճառով, որ առաջիկայում, միգուցե, պլանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Եվ դա արվում է Ռուսաստանի միջոցով։

«Սամվել և Կարեն Կարապետյաններն այն մարդիկ չեն, որ իրենց ունեցածը դնեն մի նժարին ու գան Բագրատ Գալստանյանին փրկելու։ Հետևաբար կան ինչ-որ անձնական խնդիրներ, որ նրանց ստիպում են Հայաստանում իշխանություն ունենալ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ Ստեփան Սաֆարյանը հիշում է, որ էներգետիկ այդ օբյեկտը 1999թ․ մասնավորեցվող ընկերությունների ցանկում էր։

«1999թ․ ամռանը տեղի է ունենում վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը Վաշինգտոն, իսկ աշնանը՝ ՌԴ և հանդիպում է Պուտինի հետ։ ՀՀ մամուլը փաստում է, որ Վազգեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԷՑ-ի մասնավորեցման հարցը։ ՌԴ-ն այն ձեռք բերելու ցանկություն է հայտնել։ Ինձ հասած տեղեկություններով՝ Վ․Սարգսյանը վերադարձել է և իր անձնական օրագրում գրել՝ «ՀԷՑ-ը պետք է դուրս բերվի մասնավորեցման ցուցակից»։ Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ ՀԷՑ-ը և մյուս ռազմավարական ակտիվները սեփականացվեցին»,- հիշեցրեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։