Միջին Արեւելքում լարվածությունը շարունակվում է․ հրթիռային հարվածներ Իսրայելում և Իրանում
Աջակցիր «Ա1+»-ին🔹 Բեեր-Շևա, Իսրայել – Հունիսի 20-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Microsoft-ի գրասենյակի մոտ՝ Թեքնոպարկի տարածքում, իրանական հրթիռի հարվածից հետո։ CNN-ի տվյալներով՝ հարավային քաղաքում բռնկվել են մի քանի հրդեհներ։
Իսրայելի շտապ օգնության «Մագեն Դավիդ Ադոմ» ծառայության տվյալներով՝
հինգ քաղաքացի ստացել է թեթև վնասվածքներ՝ պայթյունի հարվածային ալիքից, ծխից թունավորման կամ սթրեսի պատճառով։
Հրթիռն ընկել է բազմաբնակարան շենքերի հարակից ավտոկայանատեղիում, որտեղ մի քանի մեքենա է այրվել։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայության հաղորդմամբ՝
Բեեր-Շևայի ուղղությամբ արձակվել է միայն մեկ հրթիռ, և փորձ է արվել այն ոչնչացնել։ Այժմ պարզվում է՝ հրդեհի և վնասի պատճառը ուղիղ հարվածն է, թե՞ հրթիռի խոշոր բեկորները։
🔹 Ռեշտ, Իրան – Իսրայելական հարված է հասցվել Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին գտնվող Ռեշտ քաղաքի Սեֆիդրուդ տեխնոպարկին։ Ըստ տեղական իշխանությունների՝ գրանցվել է պայթյուն, այժմ գնահատվում են հնարավոր վնասները։
🔹 Ընդհարումները շարունակվում են – Հունիսի 13-ից Իսրայելը սկսել է ռազմական գործողություններ Իրանի դեմ, ինչին հաջորդել են պատասխանական հարվածներ։ Երկու կողմերն էլ հայտարարել են զոհերի և վնասված ենթակառուցվածքների մասին։
📌 Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։