Բացել լրահոսը Փակել լրահոսը
GtzWrUiWwAAM-JE
A A
Քաղաքականություն

ԵՄ առաքելության ղեկավարը Տավուշում դիտարկել է սահմանային իրադրությունը

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Իջևանի օպերատիվ բազայում աշխատող պարեկային խմբին՝ հետևելու հայ-ադրբեջանական սահմանագծված հատվածում Հայաստանի տարածքում տիրող իրադրությանը։ Այդ մասին ասվում է առաքելության X–ի պաշտոնական էջում։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը մինչև 2027 թվականը՝ աջակցելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանը և նպաստելով միջազգային վերահսկողությանը։