
ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան 40 հազարական դրամ՝ սկսած երկուշաբթիից
Աջակցիր «Ա1+»-ինԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարումը կմեկնարկի երկուշաբթի օրվանից
Տեղեկացնում ենք, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից։
Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ բյուջեի այս վերաբաշխման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները, ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ անցումային հնարավորություն ընձեռեց 40 հազար դրամ աջակցության շահառու չհանդիսացող 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց 2 ամիս ժամկետով ներառվել հաստատված որոշման շահառուների խմբում, որի արդյունքում նրանք ապրիլ ամսին ստացան 40 հազարական դրամ, ինչպես նաև կշարունակեն ստանալ մայիս ամսվա համար։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ