Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտոկոս վարկեր բռնադատվածներին

Պաշտոնական
69df9f132dbb5e31180b94f336ed3822

2011թ. մարդահամարի համար` 785 մլն դրամ

Առաջիկա ուսումնական տարվանից ՀՀ պետական դպրոցների տարրական դասարաններում նախատեսվում է սկսել նոր` «Շախմատ» առարկայի դասավանդումը, ուստի անհրաժեշտ է այդ դպրոցներն ապահովել համապատասխան գույքով։ Պայմանագրի գինը 385 մլն 945 հազար 560 դրամ է։

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներին նվիրված կինոֆիլմեր նկարահանելու նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 450 հազար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 4 մլն 500 հազար դրամ։

2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 785 մլն 484 հազար դրամ։


Անտոկոս վարկեր բռնադատվածներին

Դեռևս 2000 թվականից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր են տրամադրվում բռնադատվածներին և նրանց ժառանգներին՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Սոցիալական վատ վիճակի պատճառով վարկառուները ի վիճակի չեն սահմանված ժամկետում մարել ստացած վարկը։

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագծի ընդուման դեպքում վարկերը համապատասխան գրավի դիմաց կտրամադրեն առևտրային բանկերը, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկը, իսկ տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։

«Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին, և այդ օժանդակությունն այն է, որ վարկերը լինեն անտոկոս: Պետությունն ամբողջությամբ կտա այդ տոկոսները, ինչքան էլ որ դրանք համապատասխանեն շուկայական տոկոսադրույքներին», - ասել է ՀՀ վարչապետը։