
A
A
Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը կմեկնի Թուրքիա․
«Հաստատում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։ Երկկողմ այց է»,- ասաց նա։
«Այդ այցը պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,– նշեց ՀՀ ԱԺ նախագահը։