
A
A
Կայացել է Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտային իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, գրում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող ռազմական բախումների վերաբերյալ և հավելել, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: