A
A
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Փեզեշքիանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Կրեմլից։
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ զրույցում ընդգծել է բանակցային գործընթացին վերադառնալու եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի լուծման կարեւորությունը։
Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ՌԴ նախագահը ցավակցել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները։
Իրանի նախագահ Փեզեշքիանը Պուտինին հայտնել է, որ Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան: