Բացել լրահոսը Փակել լրահոսը
խոսրով
A A
Քաղաքականություն

Խոսրով Հարությունյան․ «Տեր-Պետրոսյանի պետականանպաստ քայլը չէր կարող անարձագանք մնալ»

Խոսրով Հարությունյանը իր ՖԲ-ի էջում գրում է․ 

Օրերս Նախագահ Տեր Պետրոսյանը այցելեց Սուրբ Էջմիածին և իր քաղաքական ու բարոյական աջակցությունը հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և անձամբ Վեհափառ Հայրապետին՝ Համայն Հայության ազգապահպան այդ ինստիտուտի հանդեպ իշխանությունների կողմից ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող վայրագ ոտնձգություններին արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Միանգամայն սպասելի էր իշխանության և անձամբ Փաշինյանի հայոյախառն և զրպարտիչ արձագանքը: Ավելին, այդ արձագանքը մեկ ավելորդ անգամ մերկացրեց Փաշինյանի հայրենակործան ջանքերի ողջ էությունը:

Գտնում եմ, որ Նախագահ Տեր Պետրոսյանի այդ պետականանպաստ քայլը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր Նախագահին վայել քայլ էր: Հուսանք, որ այն անարձագանք չի մնա:

Խոսրով Հարությունյան
09.06.2025թ