A
A
Կասեցվել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ.
Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։
Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար անհրաժեշտ թույլտվություններ։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով գազի վառարանների ապօրինի շահագործումը կասեցվել է։