
A
A
Առողջապահության նախարարը շրջել է Աբովյանի ծննդատանը
Աջակցիր «Ա1+»-ինՀետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը:
Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, տրամադրվող բուժծառաության որակին ու մահճակալային ծանրաբեռնվածությանը, զրուցել պացիենտների հետ:
Անահիտ Ավանեսյանը կենտրոնի իմունիզացիայի սենյակում հետևել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին: Նախարարը շրջել է նաև Աբովյանի ծննդատանը, որտեղ տարեկան շուրջ 800 ծնունդ է գրանցվում:
Կարևորելով մարզաբնակ մեր քաղաքացիների հետ առկա հետադարձ կապը` նախարարը շարունակելու է այցերը: