Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Պաշտոնական

Փոքրիկի մահից հետո բուժաշխատողի նկատմամբ բռնություն է կիրառվել. միջադեպը իրավական ընթացքի մեջ է (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։
 
Ցավոք, չի հաջողվել։
 
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար:
Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
 
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան: