Էրդողանն ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցուղու» հարցում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին... Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդողանը և հավելել, -
«մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Թուրքիայի առաջնորդը նաև համոզմունք է հայտնել, որ «յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին»: