A
A
Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են անկախ Հայրենիքի վաղվա օրը. Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝
ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։
Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:
Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը: