A
A
Չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էի․ Անահիտ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
«Այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էի:
Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով:
Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է:
Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման մասով , որը վստահաբար իրականացնելու ենք:
Բարեխիղճ և հետևողակն աշխատանքը չի կարող պտուղ չտալ:
Կուզենայի նաև կարդալ Ձեր դիտարկումները կենտրոնի փոփոխությունների մասով . այն ինձ համար շատ կարևոր է»: