Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-05-27_18-50-13
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի պետնախարարի հետ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։