Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ 111
A A
Պաշտոնական

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում` 

Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։