Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թմրամիջոցներ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս Գորիսում ձերբակալվել է 37-ամյա տղամարդ (տեսանյութ)

Քրեակատարողական հիմնարկի մոտ ձերբակալվեց թմրամիջոց իրացնելու կասկածանքով

 

Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Ոստիկանության զորքերի և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ:

Մայիսի 25-ին՝ ժամը 8.45-ին, Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ: Ըստ նախնական տեղեկության՝ 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութեր էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին, և այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի:

Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։ Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։