
Ելիսեյան պալատ. «Մակրոնին հասցված ապտակն անմեղ կատակ էր» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տեսախցիկների առջև միտումնավոր կերպով ապտակել է ամուսնուն։
Լուրերը սկսեցին շրջանառվել AP գործակալության նկարահանած տեսանյութի տարածումից հետո։ Դրանում հստակ երևում է, որ նախագահական օդանավից դուրս եկող Էմանյուել Մակրոնը հարված է ստանում դեմքին։ Հարվածողը, սակայն, կադրից դուրս էր։
«Տեղի ունեցածը ամուսինների միջև ծագած աննշան վիճաբանության հետևանք էր»,-AFP գործակալությանը փոխանցել է Մակրոնի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը։
Հետագայում Ելիսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարություն է տարածել՝ պնդելով. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։