A
A
«Ռոբոտաշինության» ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով․ Քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանյան 10 մանկապարտեզներում ներդրված «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիրն ապացուցեց արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով:
Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: