Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-05-25_00-53-39
A A
Պաշտոնական

Նոր Խարբերդ գյուղում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 24-ին, ժամը 20:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում  կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. առկա է գազի արտահոսք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։15-ին, մարվել՝ 21։25-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տարածքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը՝ մասամբ։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։