A
A
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով իրավական բացերն ու անորոշությունները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով իրավական բացերն ու անորոշությունները» թեմայով։ Բանախոսներ՝ Հարություն Հարությունյան՝ փաստաբան Վարազդատ Ասատրյան՝ փաստաբան Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Սահմանադրական դատարանից պահանջվեց չորս տարի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով որոշում կայացնելու համար։ Ներկայում այս օրենքի շրջանակում ընդհանուր առմամբ 600 մլրդ դրամի պահանջի գործ կա դատարաններում։ Ի՞նչ ազդեցություն կունենա Սահմանադրական դատարանի որոշումն այս գործերի վրա։