A
A
ԶՈՒ ԳՇ պետի դիմավորման արարողությունը և հանդիպումը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով:
Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:
Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը:
Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։