Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0160492
A A
Քաղաքականություն

Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ Լավրովի այցի․ ՆԳՆ-ի գործողությունները կվիճարկվեն դատարանում (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ

Մայիսի 20–21-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այցի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց՝ «Ռուսաստանի՝ որպես բռնապետական և ագրեսոր պետության ներկայացուցիչը տեղ չունի Հայաստանում» ուղերձով։

Ակցիայի ընթացքում ոստիկանությունը փորձել է հեռացնել մասնակիցներին ԱԳՆ շենքի դիմացից՝ տեղափոխելով նրանց ավելի քիչ տեսանելի վայր։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ վիճարկելու է ոստիկանության այդ գործողությունները։