
Շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է իր կապը Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ, որտեղ մայիսի 19-ին տեղի էր ունեցել պատահար, և իրական տերերին հորդորել է կապ հաստատել իր գրասենյակի հետ:
Այս մասին Ալեն Սիմոնյանը ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում:
«Շինարարները, որոնք այս տարածքում աշխատանքներ են իրականացրել՝ քաղաքացիների բողոքները փորձել են սաստել իմ անունը տալով: Այն շինարարական կազմակերպություններին, իրական սեփականատերերին, ովքեր Բաղրամյան 26-ի շրջակայքում իրականացնում են շինարարական աշխատանքներ, առաջարկում եմ, խնդրում եմ կապվել իմ գրասենյակի հետ, ես սպասում եմ ձեզ, մենք զրուցելու բան ունենք, վաղը առավոտյան նաև կկապվեմ քաղաքապետարանի հետ և կճշտեմ՝ արդյո՞ք բոլոր փաստաթղթերը նորմալ են, և ինչպե՞ս է ստացվել, որ շինարարները իմ անունն են տվել և ով է իրական շինարարը ու իրական սեփականատերը: Ես գնալու եմ յուրաքանչյուր դեպքի հետևից»,- նշել է Սիմոնյանը:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում այն գույքը, սեփականությունը, որը ունի, ամեն տարի հայտարարագրվում է, դրանից դուրս որևիցե գույք նա չունի և չի կարող ունենալ: