A
A
Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում․ նախարարությունը զգուշացնում է
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։
Այս փաստը միաժամանակ ունի զգուշացնող և դրական բնույթ։ Զգուշացնող՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն զբոսաշրջիկներից և տեղի բնակիչներից։ Ուրախալի՝ քանի որ արջի վերադարձը վկայում է էկոհամակարգի վերականգնման և տարածքի բնապահպանական առողջացման մասին։
Նախարարությունը հորդորում է.
-
Անտառային և բարձրադիր հատվածներ մուտք գործելիս լինել զգոն,
-
Ընտանի կենդանիներին չթողնել առանց վերահսկողության,
-
Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
Նշվում է, որ արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, սակայն նախազգուշական միջոցների պահպանումը կարևոր է բոլորի անվտանգության համար։