Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, և այժմ նրանք հետազոտությունների փուլում են:
 
2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
 
Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: