Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-05-14_20-03-19
A A
Պաշտոնական

ՌԴ դեսպանը՝ Մեծամորի ԱԷԿ-ում. քննարկվել է շահագործման երկարաձգումն ու նոր բլոկների կառուցման հնարավորությունը

Մայիսի 14-ին կայացել է ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինի աշխատանքային այցելությունը Մեծամորի Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի կողմից կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքին։

🤝 «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է.Ա. Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի դեսպանը նշել է այս ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված փոխօգնության, վստահության և բարեկամության ավանդույթների պահպանման կարևորությունը։ Նա ընդգծել է, որ ատոմային էներգետիկան մնում է ռուս-հայկական երկկողմ համագործակցության իսկապես ռազմավարական ուղղություն։

📑 Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման թեման։ Ս.Պ. Կոպիրկինը շեշտել է, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է առաջարկել հայկական կողմին ռուսական նախագծի ԱԷԿ-ներ՝ տարբեր հզորության ռեակտորներով, որոնք առանձնանում են բարձր անվտանգության և տնտեսական արդյունավետությամբ։

☝️ Մեծամորում գործող Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի տարածքում միակ ատոմակայանն է և արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև ատոմային էներգետիկայի ոլորտում առանցքային նախագիծ է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիրը։ Հայկական ԱԷԿ-ը ներառում է մեկ գործող և մեկ կանգնեցված էներգաբլոկ՝ ՎՎԷՌ-440 ռեակտորներով։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը՝ հնարավոր է նաև շահագործման ժամկետի նոր երկարաձգում մինչև 2036 թվականը։

ՌԴ դեսպանատուն