Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Սկոչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը ոստիկանությունում»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մայիսի 12-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Սկոչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը ոստիկանությունում» թեմայով։

Բանախոսներ՝ Սերգեյ Աբրահամյան՝ ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Արա Ղարագյոզյան՝ բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Նինա Կարապետյանց՝ իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Փաստաբան Արա Ղարագյոզյանն օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունը։

Քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։

Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։ Դեպքի առնչությամբ ապրիլի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։