Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 6 Grids Collage (1)
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց

Ի պատասխան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են.

*վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է

 

*գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու

 

*մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:

Նշենք, որ վարչապետին անվտահություն հայտնելու գործընթացի համար պարտադիր պայման է վարչապետի թեկնածու առաջադրելը: