Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Քաղաքականություն

Գևորգ Ստեփանյանի մեքենան այրելու պատասխանատուները գործող իշխանություններն են. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու  պատասխանատուները գործող իշխանություններն են։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Գևորգը մեզ պատմեց, որ քնից արթնացել են մեքենային հարվածելու աղմուկից։ Փաստորեն կոտրել են ապակին, բենզինով լի վառվող շիշը նետել են մեքենայի մեջ»,-ներկայացրեց Ստեփանյանի թիմակիցը։
Մանուկ Սուքիասյանը համոզված է, մեքենան հրկիզելն ընդդիմադիր գործչին ահաբեկելու նպատակ ունի, քանի որ Գ. Ստեփանյանը որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի։

«Սա կրում է ակնհայտ պատվիրովի բնույթ, այս ամենի պատասխանատուները, շահառուները գործող իշխանություններն են։ Ծեծ ու ջարդ, ավագանու նիստերի ժամանակ կոնֆլիկտներ, ոստիկանական բիրտ ուժով դահլիճից հեռացնել, ինչ ասես մենք չենք տեսել այս մեկ ու կես տարվա ընթացքում։ Սա հետևանքն է իշխանության հետևողական վախերի։ Հիմա էլ փորձում են նման ստոր, թրքաբարո արարքներով ահաբեկել։ Էս լկտիության, սանձարձակության վերջը շատ մոտ է, սա խոսումվէ  այն մասին, որ իշխանությունները խռխռացնում են, չեն տիրապետում իրավիճակին ու դիմում են նման ստոր քայլերի։ Սա ամոթ է, խայտառակություն, ստորություն, լակոտություն, գյադայություն, ճղճիմություն։ Այս ամենի պատասխանը տալու եք։ Եթե հաշված ժամերի ընթացքում չբացահայտեք, բոլորս իրավունք ունենք՝ պնդելու, որ պատվիրատուն դուք եք, սրա հետևում դուք եք կանգնած։ Ամեն քայլափոխի մի տեսախցիկ կա դրված, իդենտիֆիկացրեք, թե էդ ժամերին, ով է անցել»,-ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։