
A
A
Մայք Ուոլցը հեռանում է Թրամփի խորհրդականի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինԹրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։
Մարտին Ուոլցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սխալմամբ the Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերը:
Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր աշխատանքից ազատել իր խորհրդականին՝ Signal չաթի հետ կապված իրավիճակը որակելով «անլուրջ», իսկ խորհրդականին անվանելով «լավ մարդ»: Մայք Ուոլցը մասնակցել է նաև մարտի 23-ին Ջիդդայում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպմանը: