Բացել լրահոսը Փակել լրահոսը
1366x768_cmsv2_e3f3bd16-2c65-51e7-b621-af7d8075913e-9247458
A A
Քաղաքականություն

Հսկայական հրդեհներ Երուսաղեմի շրջանում․ Իսրայելում տարհանումներ են, կան տուժածներ

Երուսաղեմի լեռնային տարածքում բռնկված և վերահսկողությունից դուրս եկած խոշոր հրդեհների պատճառով Իսրայելի իշխանությունները բարձրացրել են վտանգի մակարդակը ամենաբարձր աստիճանի։ Հրդեհների հետևանքով արդեն 12 մարդ տուժել է։

«Channel 12»-ը հայտնում է, որ առաջիկա 4 ժամերը լինելու են ծայրահեղ վտանգավոր՝ ուժեղ քամու պատճառով, որի արագությունը կարող է հասնել մինչև 80 կմ/ժ։ Տեղի ունեցածի հետևանքով սկսվել է մերձակա բնակավայրերի տարհանումը։ Հրդեհ է բռնկվել նաև «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի արևելյան հատվածում։

Տարհանումներ են սկսվել կենտրոնական և հարավային շրջաններում։ Էլադ քաղաքում արդեն իրականացվել է մասնակի տարհանում՝ հրդեհի մոտենալու պատճառով։ Պաշտոնապես չեղարկվել են Անկախության օրվա բոլոր տոնակատարությունները։

Իսրայելական ոստիկանությունն ու լրատվամիջոցները նաև նշում են, որ հնարավոր է՝ հրդեհները դիտավորյալ են՝ հրահրված ծայրահեղական խմբերի կողմից։ Telegram-ալիքներում հայտնվել են ՀԱՄԱՍ-ի կոչեր՝ իրականացնել հրկիզումներ Երուսաղեմում և Արևմտյան ափում։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի կասկածյալների, այդ թվում՝ 50-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել են վառելու նյութեր։

Հրշեջ ծառայությունները հայտարարում են՝ սա երկրի պատմության ամենալուրջ հրդեհներից է։ Մարտահրավերին միացել են նաև Իսրայելի բանակը, օդուժը և հատուկ ծառայությունները։ Samson (C-130J Super Hercules) տիպի ինքնաթիռները վերափոխվել են հրշեջ օդանավերի։

Ֆրանսիան, Հունաստանը, Իսպանիան, Ռումինիան, Ուկրաինան և Էկվադորը հայտնել են իրենց պատրաստակամության մասին՝ աջակցելու Իսրայելին հրդեհաշիջման գործողություններում։