Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն:
Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար հինգ փամփուշտ:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեկան վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեց ևս չորս մարտական ատրճանակ՝ «Կոլտ», «Բերետա», «Գլոկ» տիպի, մեկն էլ` առանց գրառման:
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: