Գյումրիի ավագանու առաջին նիստն է. ՔՊ-ն ներկա չէ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը։
Նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանի առաջարկով նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց Գյումրիի օրհներգը։
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ավագանու առաջին նիստին չեն մասնակցելու։
Ավագանու առաջին նիստի օրակարգում Գյումրիի քաղաքապետ ընտրելու հարցն է։ Ավելի վաղ ընդդիմադիր երեք ուժեր՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էին, որ աջակցելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ընտրությունները կայացել էին մարտի 30-ին։